ՌԴ Սվերդլովսկի շրջանում տեղի ունեցած վթարի պատճառով պայթել է բենզատար մեքենան։ Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, տուժել են' 11-ը։ Պարզվել է, որ մեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, նրա արյան մեջ գտել են 0,706 պրոմիլե ալկոհոլ: Բենզատարի վարորդը ձերբակալվել է: