Իսպանիայի Պամպլոնա քաղաքում մեկնարկել է ամենամյա ցլավազքը, հայտնում է The Guardian-ը: Փառատոնի ընթացքում ցլերը փողոցները վազում են սպիտակ և կարմիր հագնված մարդկանց հետևից:
Ցլավազքի ընթացքում ցլերին բաց են թողնում, որ նրանք վազելով հասնեն դաշտ, որտեղ տեղի է ունենալու ցլամարտը: 800 մետրանոց ճանապարհը ցլերն անցնում են 3-4 րոպեում: