Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Ազգային ժողովի թերևս ամենասակնդալային պատգամավորներից է։ Նա պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում իր հայտարարությունների և ցուցաբերած վարքի պատճառով։ 

Վերջերս էլ մամուլում հայտնվեց հրապարակում այն մասին, որ Հայկ Սարգսյանը ինստագրամյան հայտնի գեղեցկուհիների ընկերակցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի ամենաէլիտար ժամանցի կենտրոններից մեկում՝ «Լա Սկալայում»։ Մեր ձեռքի տակ են հայտնվել տեսանյութեր, թե ինչպես են պատգամավորը ու գեղեցկուհիները կրքոտ պարում «Լա Սկալայում»։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Մեկ այլ տեսանյութում էլ Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երևում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։