Արդեն ամառ է, իսկ դուք այդպես էլ չեք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սլավա Բարանսկին առաջարկում է ավելորդ քաշից ազատվելու և կարճ ժամանակահատվածում որովայնի մասին մոռանալու իր մեթոդը: Պետք չէ հուսահատվել, միշտ չէ, որ պատճառը ճարպային կուտակումներն են, քանի որ երբեմն ամբողջ տեսքը գցում է որովայնի փքվածությունը: Դա տեղի է ունենում գազերի կուտակման արդյունքում: Այս խնդիրը լուծելու համար գոյություն ունեն մի քանի հնարքներ, որոնք կօգնեն ձեզ մեկ օրվա ընթացքում ավելի բարեկազմ երևալ:
Խմեք կիտրոնով տաք ջուր
Այս խմիչքը հրաշալի միջոց է նյութափոխանակությունն արագացնելու և մարսողական համակարգն աշխատանքի գցելու համար: Կիտրոնի հյութը նաև էներգիա է հաղորդում օրգանիզմին, այդ պատճառով փորձեք առավոտյան սուրճը փոխարինել այս հյութով:
Մեկ օր դիմացեք առանց կաթնային և գլյուտեիններ պարունակող մթերքների
Ընդամենը մի քանի տարի առաջ ոչ բոլորը գիտեին, թե ի՞նչ է գլյուտեինը: Այսօր, սակայն, այն պարունակող դիետաները շատացել են: Կարելի է օրերով և ժամերով վիճել այն հարցի շուրջ՝ արդյոք դրանք օգտակա՞ր են, թե՞ վնասակար: Երբեմն մարդիկ չեն հասկանում անգամ, թե ինչո՞ւ են վատ զգում մի քանի մթերքներ օգտագործելուց հետո: Փորձեք հատուկ դիետա, և հնարավոր է՝ հենց նույն երեկո արդյունքը զգաք:
Կարգավորեք աղի քանակությունը
Աղի օրական օգտագործման չափաբաժինը կազմում է 5 գ, բայց որպես կանոն՝ մենք օգտագործում ենք դրանից մի քանի անգամ ավելի: Աղի չափից շատ օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման:
Դանդաղ կերեք
Սննդի արագ ընդունումը կարող է հանգեցնել մարսողական համակարգում թթվածնի ներթափանցման, և արդյունքում՝ ստամոքսի փքվածության: Այդ իսկ պատճառով, հանգիստ և լավ ծամեք սնունդը: Դա կօգնի ավելի արագ ազատվել սովի զգացողությունից և խուսափել չափից շատ ուտելուց:
Հրաժարվեք մաստակից (ծամոն)
Մաստակը կարող է ոչ միայն թարմացնել շնչառությունը, այլև՝ նպաստում է թթվածնի՝ ստամոքս ներթափանցելուն: Բայց շատ մաստակներ նաև պարունակում են շաքարային սպիրտ, որը փքվածության պատճառ կարող է հանդիսանալ:
Խուսափեք գազավորված ըմպելիքներից
Գազավորված ըմպելիքները ստամոքսի փքվածության հիմնական պատճառներից են: Հրաժարվեք դրանցից և անմիջապես կզգաք ազդեցությունը ձեր որովայնի հատվածում:
Շատ ջուր խմեք
Ջուրը խթանում է մարսողական համակարգի կարգավորմանը և օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:
Շատ բջջանյութ կերեք
Բջջանյութն օգնում է ազատվել ստամոքսի փքվածությունից, քանի որ բուսական մանրաթելերը կարգավորում են մարսողական համակարգի աշխատանքը: Եթե մարսողական համակարգը լավ է աշխատում, ուրեմն դուք չեք ունենա նաև փորկապության խնդիր:
Կարգավորեք չափաբաժինը
Փքվածության պատճառ կարող է լինել սննդի չափաբաժնի մեծությունը: Փորձեք կրճատել սննդի չափաբաժինը:
Խուսափեք ալկոհոլից
Ալկոհոլը մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ է առաջացնում, որն արտահայտվում է որոշակի ֆերմենտների ցածր պարունակությամբ և ստամոքսահյութի արտազատմամբ: Դա, իր հերթին, կարող է հանգեցնել ստամոքսի փքվածության: Եթե ցանկանում եք ազատվել որովայնի մի քանի սանտիմետրերից, հրաժարվեք սպիրտային խմիչքներից:
Անանուխի թեյ խմեք
Անանուխի թեյը լավացնում է մարսողությունը, խթանում է ստամոքսաթթվի արտազատմանը: Այն նաև պարունակում է այնպիսի տարրեր, որոնք պաշտպանում են ստամոքսը, աղիները և լեղապարկը:
Բաց թողեք աղանդերը
Լավ կլինի հրաժարվեք աղանդերից, քանի որ այն պարունակում է շատ շաքար կամ արհեստական քաղցրացնող նյութեր: Երկու դեպքում էլ, ինչպես հայտնի է, առաջանում է ստամոքսի փքվածություն: Եթե ցանկանում եք հարթ որովայն ունենալ, ապա խորհուրդ ենք տալիս փոխարինել դրանք թարմ մրգերով: