Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կդառնա հերթական հակամարդկային քայլը Հայաստանում, որը մեր երկիր ցանկանում են ներմուծել հայ ազգային արժեքներն արհամարհող, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից հավաքագրված (вербовка), մեր ազգի հարատևության գաղտնիքները չիմացող մարդիկ ու «մոլորված» փողասերները։

Բազմաթիվ վտանգների մասին մեր հասարակությունը բարձրաձայնում է։

Բայց ես ցանկանում եմ խոսել մի վտանգի մասին, որն այնքան սարսափելի է, որ շատերն անգամ չեն պատկերացնում դրա առկայության մասին։

Բանը նրանում է, որ այդ կոնվենցիան մեր երկիր բերելուց առաջ կատարվել է լայնածավալ հետազոտություն Հայաստանի ողջ տարածքով։ Առանձնացվել ու ցուցակագրվել են այն բոլոր ընտանիքները, որոնք իրենց երեխաների համար չեն կարողանում ապահովել բարեկեցիկ կյանք։ Այդպիսի ընտանիքների թիվն առավել մեծ է մարզերում։

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կազմում է շուրջ 30%:

Այսինքն՝ մենք կարող ենք պատկերացում կազմել ոչ բարեկեցիկ պայմաններում ապրող երեխաների մոտավոր թվի մասին, որը տասնյակ հազարների է հասնում։

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո պլանավորվում է բարեկեցիկ ապրելակերպ չունեցող երեխաներին, օրենքի ուժով, հեռացնել ընտանիքներից և տեղավորել մանկատներում, որտեղից նրանց կարող են որդեգրել։

Այստեղ գալիս է հաջորդ սարսափելի իրողությունը. որդեգրել կարող է ցանկացած ոք, անկախ սեռական կողմնորոշումից և անկախ նպատակներից։

Այստեղ հիշում եմ վերջերս Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած «Մարդու օրգանների փոխպատվաստման» տխրահռչակ ծրագիրը։ Ականջիս մեջ հնչում է Արսեն Թորոսյանի հայտարարությունն այն մասին, որ մարդու օրգանները կարող են օգտագործվել որպես դոնորական, եթե մարդ կենդանության օրոք չի հրաժարվել իր օրգանները տրամադրելուց։

Այսպիսով, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման արդյունքում մեր երկրում երեխաներին կարող են որդեգրել անհայտ անձինք, ովքեր, այդ երեխաներին մեծացնելով, հետագայում կարող են դարձնել օրգանների դոնոր։

Մարդի՛կ, մտածեք նախքան ցանկացած օրենք ընդունելը, ցանկացած նախագծին կողմ քվեարկելը։ Այդ օրենքները մի օր կարող են ձեր դեմ շրջվել։ Դրանցից փախչել հետո չի ստացվելու։

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Բժիշկ-նեյրովիրաբույժ

Մարինա Խաչատրյան