ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին մամուլում իր վերաբերյալ առկա հրապարակումներին, այդ թվում՝ աղջիկներին Բաղրամյան 26 տանելուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայկ Սարգսյանը ինստագրամյան հայտնի գեղեցկուհիների ընկերակցությամբ այցելել էր ՀՀ նախագահի նստավայր: Հրապարակված տեսանյութում երևում էր, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Տեսանյութը՝ armlur.am-ի: