Այս տարվա 6 ամսում տպվել է 196 միլիոն 183 հազար հսկիչ դրամարկղային կտրոն, որն ապահովել է 831 միլիարդ դրամի հարկվող շրջանառություն։
Այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով 2018-2019 թվական դինամիկան ՀԴՄ կտրոնների վերաբերյալ։
«2018 թվականի 6 ամսում տպվել է 139 միլիոն 774 հազար հատ կտրոն, որն ապահովել է 665 միլիարդ դրամի շրջանառություն, իսկ 2019 թվականի 6 ամսում տպվել է 196 միլիոն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 831 միլիարդ շրջանառություն։ Այսինքն՝ այս տարի 56 միլիոն 409 հազարով ավելի կտրոն է տպվել։ Ունենք 40 տոկոսի աճ և դրանցով հայտարարագրվող շրջանառությունը կազմում է ավելի քան 21 տոկոս աճ, որով ապահովվել է 145 միլիարդ 950 միլիոն հարկվող շրջանառություն»,- ասաց Անանյանը։