«Զվարթնոց» միջագային օդանավակայանից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած հոսանքազրկման պատճառով օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին.

««Զվարթնոց» միջագային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, շնորհիվ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին:
«Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից»: