Վերջին ժամանակներս ժամանակակից հյուրընկալ Վրաստանը հայտնի է դարձել ոչ միայն որպես տուրիստական թրենդ, այլ նաև որպես երկիր, որը ռեկորդներ է խփում աշխարհում ամենատարածված ուղղություններից մեկում՝ անշարժ գույքում կատարվող ներդրումներով: Ինչու են ներդրողները նախընտրում երկնաքերների քաղաքը՝ Բաթումին՝ իրենց համար անշարժ գույք ձեռք բերելու և մշտական եկամուտ ապահովելու համար, որքան հեշտ են ձեռքբերվում հյուրանոցային համարները որպես սեփականություն, որքան բարձր եկամուտ են դրանք ապահովում սեփականատերերին, և ինչով է հատկապես ձեռնտու սեփականություն ձեռք բերելու նպատակով ուղևորությունը կատարել ORBI GROUP-ի հետ՝ կիմանանք Իրակլի Կվերգելիձեից՝ Եվրոպայի խոշորագույն կառուցապատող հանդիսացող շինարարական–դեվելոփերական ընկերության գլխավոր տնօրենից: Անշարժ գույք ձեռքբերելու նպատակով կազմակերպվող ուղևորությունը հիանալի հնարավորություն է համատեղել հաճելին օգտակարի հետ: Դուք կարող եք տեսնել Վրաստանը, Բաթումին, հիանալի ժամանակ անցկացնել, ծանոթանալ մեր ընկերության և թիմի հետ, ինչպես նաև ծովի ափին ապարտամենտներ գնելու որոշում կայացնել և ձևակերպել անշարժ գույքի սեփականության իրավունքը:

 

 

- Պարո՛ն Իրակլի, մինչ կխոսենք Բաթումի ուղևորության մասին, անդրադառնանք ձեր ընկերության արտադրած պրոդուկտին՝ ինչ են իրենցից ենթադրում «եկամտաբեր ապարտամենտները», ինչով են դրանք տարբերվում բնակարաններից, և ինչու են հաճախորդները աշխարհի տարբեր ծայրերից նախընտրում ձեր պրոդուկտը:

- Մեր ընկերությունը առաջարկում է իրապես յուրահատուկ պրոդուկտ՝ պրեմիում դասի ապարտամենտներ՝ մատչելի և ձեռնտու գնով: Մենք առաջարկում ենք ապարտամենտներ առաջին գծում՝ ծովափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա՝ տուրիստական Բաթումիի սրտում՝ ORBI CITY 5 աստղանի հյուրանոցային համալիրում, որը կահավորված է, և որից դեպի ծովը բացվում է հեքիաթային տեսարան՝ ընդամենը 39200$: Նախնական կանխավճարը կազմում է 10 տոկոս՝ սկսած 3900 դոլլարից: Ապարտամենտները ձեր լիակատար սեփականությունն են և եկամուտ ապահովող բիզնեսը: Այստեղ դուք կարող եք ապրել և հանգստանալ, իսկ ձեր բացակայության ընթացքում՝ հանձնել վարձակալության ինքնուրույն, կամ էլ մեր՝ տարեկան 7000$ եկամուտ ունեցող կառավարող ընկերության միջոցով: Ընդ որում, վարձակալության հանձման գործընթացը դուք կարող եք վերահսկել օնլայն՝ հատուկ ծրագրի միջոցով:

 

 

Բաթումիում այսօր իսկական զբոսաշրջային բում է: 2018 թ.-ին ավելի քան 8.7 մլն զբոսաշրջիկ այցելեց Վրաստան. 1.7 միլիոն ավելին, քան նախորդ տարի: Տուրիզմի զարգացման և ներդրումային գրավչության տեսանկյունից Բաթումին համեմատվում է Դուբայի հետ: Սա հանգստավայր է, որը զբոսաշրջիկներին գրավում է ամբողջ տարին, բնակարաններն էլ, հետևաբար, վարձակալվում են ամբողջ տարվա ընթացքում, և շնորհիվ հիանալի լոկացիայի, զարգացած ենթակառուցվածքների և այլ առավելությունների՝ մեր օբյեկտները ունեն մեծ պահանջարկ: Անձնական մենեջերի հետ խորհրդակցության ընթացքում կարող եք մանրամասն հաշվարկ ստանալ: Մեր ապարտամենտների բարձր եկամտաբերությունը և տարբեր երկրների քաղաքացիների կողմից դրանց ձեռքբերման բացառիկ պայմանները ORBI CITY նախագիծը դարձնում են ամենահետաքրքիրներից մեկը համաշխարհային շուկայում:

 

 

- Պատմեք ավելի մանրամասն ORBI CITY համալիրի մասին:

- ORBI CITY–ն (դրանք երեք 55 հարկանի աշտարակներ են) գտնվում է զբոսաշրջային Բաթումիի սրտում՝ առաջին գծում՝ Սև ծովից 100 մետր հեռավորության վրա: Ես համարում եմ, որ այս ծրագիրը լավագույններից մեկն է ոչ միայն Բաթումիում (Վրաստանում), այլև նույնիսկ աշխարհում: Իրականում սա քաղաք է քաղաքի մեջ:

Համալիրը կունենա զարգացած ենթակառուցվածք, որը համապատասխանում է ամենախիստ ժամանակակից չափանիշներին' փակ և բացօթյա լողավազաններ, սպա, ֆիթնես, սրճարաններ և ռեստորաններ, խանութներ, համերգային և կոնֆերանս դահլիճներ, բժշկական կենտրոններ, զվարճանքի վայրեր և խաղահրապարակներ. ընդհանուր առմամբ՝ մոտ 200,000 քմ: Այն կդառնա առևտրի և զվարճանքի ամենամեծ կենտրոնը, որը կդառնա իսկական այցեքարտ Բաթումիի համար: Այստեղ կներկայացվեն մեծ թվով աշխարհահռչակ բրենդներ, ինչպես՝ prada, gucci, h&m, stefano ricci, chanel, zara, giorgio, louis vuitton, burberry, dunhill, dolce & gabbana, salvatore ferragamo, lacoste, armani, hermes, kenzo, dior, versace, ralph lauren, calvin klein, victoria’s secret, mexx և այլն: Առևտրի և զվարճանքի այս կենտրոնը կառավարելու է աշխարհի ամենահեղինակավոր օպերատորներից մեկը՝ Jones Lang LaSalle (JLL): Այն աշխարհահռչակ կառավարող ընկերություն է, որն առաջատարներից մեկն է անշարժ գույքի կառավարման շուկայում: Նաև ընդգրկված է աշխարհի խոշորագույն ընկերությունների՝ Fortune 500 ցուցակում, միավորում է շուրջ 300 կորպորատիվ գրասենյակներ և 86,000 աշխատակիցներ աշխարհի ավելի քան 80 երկրներում: Տարիների ընթացքում ընկերությունն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների և իր ոլորտում ճանաչված առաջատար է:

 

 

- Ո՞րն է ձեր պրոդուկտի առավելությունը այլ երկրների՝ օրինակ՝ Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Չերնոգորիայի, Իսպանիայի համեմատ:

- Գիտեք, յուրաքանչյուր երկիր ունի իր պլյուսներն ու առավելությունները: Վրաստանը շատ մեծ առավելություններ ունի այլ երկրների նկատմամբ: Թույլ տվեք թվարկել այն հիմնական առավելությունները, որոնք շատ կարևոր պայմաններ են արտասահմանյան անշարժ գույքի ձեռքբերման համար:

  • Գնված ապարտամենտները ձեր լիարժեք սեփականությունն են՝ նվիրատվության, վաճառքի և ժառանգության իրավունքով:
  • Գրավիչ, մատչելի գին. 39,200 դոլարով դուք դառնում եք իսկապես շքեղ բնակարանի սեփականատեր, որը լիովին պատրաստ է, կահավորված անհրաժեշտ տեխնիկայով և այն ամենով, ինչն անհրաժեշտ է ապրելու և հանգստանալու համար, ընդհուպ մինչև անկողնու սպիտակեղենը:Գրավիչ, մատչելի գին. 39,200 դոլարով դուք դառնում եք իսկապես շքեղ բնակարանի սեփականատեր, որը լիովին պատրաստ է, կահավորված անհրաժեշտ տեխնիկայով և այն ամենով, ինչն անհրաժեշտ է ապրելու և հանգստանալու համար, ընդհուպ մինչև անկողնու սպիտակեղենը:
  • Աշխարհագրական մատչելիություն. Երևան-Բաթումի չվերթը տևում է ընդամենը 40 րոպե:
  • Բացակայում է լեզվական բարյերը:
  • Վիզայի ազատ ռեժիմ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և ավելի քան 90 երկրների հետ:
  • Անշարժ գույքի հարկի բացակայություն: Շատերն ինձ հարցնում են, թե ինչ կպատահի, եթե հանկարծ մտցվի նման հարկատեսակ: Վրաստանում դա անհնար է: Նոր հարկի ներդրման կամ գոյություն ունեցող հարկատեսակի բարձրացման համար հարկավոր է անցկացնել համազգային հանրաքվե: Ի՞նչ եք կարծում, շա՞տ քաղաքացիներ կցանկանան, որպեսզի իրենց պարտադրեն ներդնել անշարժ գույքի հարկ: Ի դեպ, Վրաստանը ունի նաև աշխարհի ամենացածր հարկային բեռներից մեկը:
  • Անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ ամբողջ ընտանիքի համար կացության թույլտվություն ստանալու դյուրինությունը: Կացության թույլտվությունը կարելի է ձեռք բերել 10 օրվա ընթացքում:
  • Անշարժ գույքի գրանցման պարզեցված ընթացակարգը. 1 օրում գույքի գրանցումը կարժենա ընդամենը 80 դոլար: Գրանցման համար անհրաժեշտ է միայն անձնագիր, այլ վկայագրեր և փաստաթղթեր անհրաժեշտ չեն:
  • Եվրոպայի ամենաանվտանգ երկիրը: Վրաստանը ամենաանվտանգ երկրների թոփ 10-ում է:
  • Տուրիստական բում: Ամեն տարի զբոսաշրջիկների տարեկան աճը կազմում է 20%, այս թիվը աճում է ամեն տարի: Վրաստանն ու Բաթումին դարձել են իրական թրենդ՝ բառացիորեն պայթեցնելով (բառի լավ իմաստով) համաշխարհային զբոսաշրջային շուկան:
  • Մեղմ արևային կլիմա' 280 արևային օր տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, մենք ունենք շատ մաքուր էկոլոգիա, մարդիկ գալիս են այստեղ' իրենց առողջությունը բարելավելու համար: Եվ, իհարկե, տաք և քնքուշ ծովը. հուլիսին և օգոստոսին ջրի ջերմաստիճանը հասնում է +28 աստիճանի:
  • Զբոսաշրջություն ողջ տարվա ընթացքում՝ 4 կլիմայական գոտի: Բաթումին ոչ միայն մաքուր ծով է, այլ նաև լեռներ, զարմանալի բնություն, մեղմ սուբտրոպիկ կլիմա: Այստեղ դուք կարող եք լողալ ծովում, ապա գնալ լեռնադահուկային հանգստավայր, և այս ամենը մի քանի ժամվա ընթացքում:
  • Աշխարհահռչակ գինի և համեղ խոհանոց: Եվ ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Վրաստանն իսկապես աներևակայելի հյուրընկալ և առատաձեռն երկիր է: Միակ բանը, որ մենք խնդրում ենք մեր հյուրերին՝ մոռանալ դիետայի մասին և լիարժեքորեն վայելել մեր խոհանոցն ու մեր գինին:
  • Ցածր գներ կյանքի, ժամանցի և զվարճանքի համար: Սա հատկապես զգում են խոշոր քաղաքների բնակիչները, օրինակ՝ Բաթումիում լիարժեք մեկ օրը գնային առումով հավասարեցնում եմ քաղաքային ռեստորանում մեկ ընթրիքի հետ:

 

 

- Եկեք խոսենք անշարժ գույքի գնման նպատակով կազմակերպվող ուղեւորության մասին: Ինչո՞ւ եք հրավիրում ձեր պոտենցիալ հաճախորդներին նման ուղևորություններ կատարել:

- Մեր ընկերությունը երկար տարիներ նման ուղևորություններ է կազմակերպում, և երկար տարիների փորձի հիման վրա՝ կարող եմ վստահությամբ ասել, որ նման ուղևորությունները հաճելին օգտակարի հետ համատեղելու ամենահիանալի տարբերակն են: Տեսնել Վրաստանը, Բաթումին, ծանոթանալ մեր ընկերության և թիմի հետ, որոշում կայացնել ծովի ափին բնակարանների ձեռքբերման մասին: ORBI GROUP- ը ամեն ամիս նման ուղեւորություններ է կազմակերպում, որպեսզի ամեն ինչ տեսնեք ձեր աչքերով: Ճանապարհորդություններին մասնակցում են ավելի քան 300-400 մարդ տարբեր երկրներից:

- Ինչպե՞ս է կազմակերպվում այդ գործընթացը, ի՞նչ է մտնում այդ ուղևորության մեջ:

- Սովորաբար, անշարժ գույքի ձեռքբերման նպատակով կազմակերպվող ուղևորությունը տևում է 3 օր, հարմար է այն մարդկանց համար, ովքեր ունեն խիտ աշխատանքային գրաֆիկ, քանի որ այս 3 օրերը համընկնում են հանգստյան օրերի հետ: Սակայն, եթե հանգստյան օրերն ավելի երկար են, ապա այն կարող է տևել չորս կամ հինգ օր: Շրջագայության առաջին օրվանից մենք հոգ ենք տանում ամեն ինչի մասին՝ սկսած մեկնելուց, վերջացրած՝ հետ վերադառնալուց: Օդանավակայանում ձեզ կդիմավորեն ORBI GROUP-ի տուր-մենեջերները: Մեկնումը ուղիղ չվերթով դեպի Բաթումի: Ես հատկապես ուզում եմ առանձնացնել այն հանգամանքը, որ Վրաստան ժամանելու համար վիզա անհրաժեշտ չէ: Ընդամենը 40 րոպե, և դուք կհայտնվեք արևոտ Բաթումիում՝ երկնաքերների քաղաքում: Օդանավակայան ժամանելուն պես՝ ձեզ կդիմավորի անձնական մենեջերը, ով կուղեկցի ձեզ ողջ ճանապարհորդության ընթացքում: Դուք կհաստատվեք 5 աստղանի լավագույն հյուրանոցում, և կարճատև հանգստից հետո կմեկնարկի հիմնական ծրագիրը: Բաթումիում շատ արևոտ ու տաք է: Այս օրը կդառնա իրապես տոնական և լցված կլինի պայծառ էմոցիաներով, կկազմակերպվի շրջագայություն ռոմանտիկ Բաթումիով, և, իհարկե, մեր հատուկ նվերը՝ մեծ գալա ընթրիքը:

- Իսկ մնացա՞ծ օրերի ընթացքում:

- Ճանապարհորդության երկրորդ օրը ևս դինամիկ կլինի: Առավոտյան նախաճաշից հետո դուք հնարավորություն կունենաք դիտել ընկերության պրեզենտացիան ORBI GROUP-ի կենտրոնական գրասենյակում, որտեղ կիմանաք ամեն ինչ եկամտաբեր ապարտամենտների, Վրաստանի և Բաթումիի մասին, և, իհարկե, կստանաք ձեր հարցերի պատասխանները: Ներկայացումից հետո, եթե դուք հետաքրքրված եք գնել որևէ ապարտամենտ, ապա կարող եք խորհրդակցել ձեր վաճառքի մենեջերի հետ, ընտրեք այն ապարտամենտները, որոնք ցանկանում եք և քննարկեք բոլոր պայմանները:

ORBI GROUP ընկերությունը, իր հերթին, կցուցաբերի լիարժեք իրավական աջակցություն: Բոլոր փաստաթղթերը ռուսերեն լեզվով են, աջակցությունն ու ձևակերպումն էլ մտնում են բնակարանի գնի մեջ: Չկան թաքնված կամ լրացուցիչ վճարումներ: Ես ուզում եմ շեշտել այդ հանգամանքը' շատ այլ երկրներում մեր հաճախորդները կանգնում են նոտարների, թարգմանիչների ծառայությունների համար լրացուցիչ վճարումներ կատարելու անհրաժեշտության առջև: Մեր մոտ դա բացառված է:

 

 

Այդ օրը ձեզ համար կկազմակերպվի հետաքրքրաշարժ Էքսկուրսիա դեպի Բաթումիի Բուսաբանական այգին, որը իրապես աշխարհի հրաշքներից մեկն է: Իհարկե, մենք, ինչպես իսկական վրացիները, երբեք չենք թողնի մեր հյուրին սոված. դուք կշարունակեք ծանոթությունը վրացական խոհանոցի և մեր հայտնի գինու հետ Բաթումիի լավագույն ռեստորաններում: Երեկոյան արդեն կհանդիպենք ճաշկերույթի ժամանակ: Փորձից կարող եմ ասել, որ արդեն երկրորդ օրվա երեկոն անցնում է բարեկամական մթնոլորտում, մարդիկ ծանոթանում են միմյանց հետ, սկսում են շփվել, ընկերանալ: Մենք նույնիսկ ունենք մի քանի դեպք, երբ ռոմանտիկ զույգեր են ձևավորվել:

 

 

Երրորդ օրն անցնում է թեթև, ավելի հանգիստ ռիթմով, բայց միևնույն ժամանակ՝ լցված տարբեր հաճելի իրադարձություններով: Նախաճաշից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող եք ավարտել ձևակերպման բոլոր ընթացակարգերը, զբոսնել ժամանակակից եվրոպական Բաթումիով, ընտրել հուշանվերներ ընկերների և հարազատների համար: Դրան հաջորդում է տեղափոխումը օդանավակայան և թռիչքը:

 

 

- Տպավորիչ է: Ինչպե՞ս գրանցվել այդ անշարժ գույքի ձեռքբերման ուղևորությանը մասնակցելու համար:

- Ճամփորդությանը գրանցվելու համար դուք կարող եք զանգահարել կամ այցելել մեր գրասենյակներից մեկը (դրանք աշխատում են առանց հանգստյան օրերի ժամը 9-ից 22-ը) 19 երկրներում.

Վրաստան.

Բաթումի, Բաքվի 46 , Կոբալաձե, 2 փող.
Թբիլիսի, Ա. Կազբեգի պող., 12 ա
Հեռ. +995 555 31 00 00 (Viber, WhatsApp, Telegram)

 

Կայք՝  orbigroup.ge