Ռուս ռեփեր Տիմատին Երևանում է` Black Star Burger-ի պաշտոնական բացմանը: Միջոցառումը տեղի է ունեցել Շահումյան հրապարակում, որտեղ ռեփերի հարյուրավոր հայ երկրպագուները սպասում էին, թե երբ է արտիստը իր ձեռքով պատրաստելու բուրգեր և հյուրասիրելու իրենց:
«Բարև, Երևան». հավաքվածներին այսպես ողջունեց Տիմատին և ասաց, որ հազարից ավել բուրգեր է պատրաստելու նրանց համար: Բուրգերները պատրաստելուց և երիտասարդներին բաժանելուց հետո նա կատարեց իր հայտնի մի քանի երգերից:
Լուսանկարները` Կամո Թովմասյանի ֆեյսբուքյան էջից