Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ստիպված էր հետաձգել Նյու-Յորքի «Մադիսոն սքուեր գարդեն» համալիրի համերգը'համընդհանուր հոսանքազրկման պատճառով: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter- ը:
Նշվում է, որ երգչուհին ափսոսանք է հայտնել, տեղի ունեցածի առթիվ և խոստովանել, որ «տխուր է և դատարկված»: Պատճառը տարածաշրջանի տրանսֆորմատորի վնասվածքն է: Այդ պահին Լոպեսը սպասում էր բեմելին: Հետագայում նա ասաց, որ բոլորը տարհանվել են դանդաղ և հանգիստ: Նա խոստացավ խոսել նրանց հետ, ովքեր շոուի տոմսեր են գնել: