Ճապոնացի Սիլվեր Տեցույան ամբողջ կյանքում սովորական ուսուցիչ է եղել: Եվ տարեց հասակում թոռան շնորհիվ, որը նորաձևություն է սիրում, հանկարծ ճանաչում է ձեռք բերել համացանցում:

Ճապոնիան այժմ երկու լուրջ խնդիր ունի' ծնելիության ցածր մակարդակ և բնակչության ծերացում

Տոխոկու տարածաշրջանի հյուսիսային մասում գտնվող Ակիտա պրեֆեկտուրան երեխաների թվաքանակով ցանկի վերջին հորիզոնականում է գտնվում։

Այս լեռնային գյուղում հիմնականում տարեցներ են ապրում: Բայց դա չի նշանակում, որ իրենց կյանքը ձանձրալի է և վառ գույներից զուրկ:

Այդ մարդկանցից մեկը նախկին ուսուցիչ, 84-ամյա Սիլվեր Տեցույան է։

Թոռան շնորհիվ ճապոնացի երիտասարդների մեջ նա իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում։

Եվ արագորեն նվաճում է Instagram-ը՝ իր վառ լուսանկարներով։

Թոշակառուի թոռը որոշել է պապին նկարել նորաձև հագուստով և լուսանկարները տեղադրել Twitter- ում:

Լուսանկարները շատ ոգևորված մեկնաբանություններ են ստացել, որոնք որոշեցին նորաձև պապին Instagram- ի առանձին էջ հատկացնել:

Սիլվերը պայծառ ու համարձակ է թվում Burberry, Givenchy, Vetements և Maison Margiela հանդերձանքով և արդեն նվաճել տասնյակ հազարավոր հետևորդների սերը:

Պապիկը կատակում է, որ ինքը այն սերնդից է, որոնք կարծում են, թե լուսանկարչությունը գողանում է մարդու հոգին: Բայց հիմա դա լուսանկարվելուց հրաժարվելու պատճառ չէ:

Կարևորն այն է, որ պապն ու թոռը միասին շատ ժամանակ են անցկացնում ունենալով ընդհանուր հոբբի, իսկ Սիլվերն ապրում է երկրորդ երիտասարդությունը։

 

 1in.am