Արկտիկայում տեղի ունեցած սաստիկ հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբից հասել Է 50 միլիոն տոննայի: Դա ավելի Է, քան այն բոլոր արկտիկական հրեհների CO2-ի միագումար արտանետումները, որոնք տեղի են ունեցել հունիսին 2010 թվականից մինչեւ 2018 թվականը, հաղորդել Է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ): Ինչպես Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, «Հյուսիսային կիսագնդի շրջաններում արտակարգ շոգ և չոր եղանակը նպաստել Է հրդեհներին՝ Միջերկրականից մինչև Արկտիկա»:
«Կլիմայի փոփոխությունն աճող ջերմաստիճանով և տեղումների բնույթում տեղաշարժերով սաստակացնում Է անտառային հրդեհների ռիսկը և երկարացնում սեզոնը (որի ընթացքում դրանք տեղի են ունենում),- պարզաբանել Է նա: Հունիսի սկզբից արկտիկական հրդեհների պատճառով ընդամենը գրանցվել Է ավելի քան 100-ը, ՕՀԿ-ի տվյալներով, մոլորակի մթնոլորտ Է «արտանետվել 50 մեգատոննա ածխածնի երկօքսիդ, ինչը համարժեք Է Շվեդիայի տարեկան արտանետումներին»: Բնական հրդեհները Հյուսիսային կիսագնդում սովորական երևույթ են մայիսից մինչև հոկտեմբեր, բացատերել Է Նյուլիսը, սակայն այս տարի դրանց աշխհարհագրական լայնությունը և ինտենսիվությունը, ինչպես նաև տևողությունն «առանձնապես արտասովոր են»: Ամենից ուժեղ հրե տարերքը դրսևորվել Է Ալյասկայում և Սիբիրում, որտեղ այրման օջախների մակերեսը գերազանցել Է գրեթե 100 հազար ֆուտբոլային դաշտերի մակերեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: