Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտասարդ մի աղջիկ ենթարկվում է աշխատանքային շահագործման՝ արդեն ութ տարի:

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տղամարդը, աղջկա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով պահում է գոմում և առանց որևէ վճարի աշխատեցնում:

Աղջիկը հետո պատմել է, որ մի քանի անգամ փորձել է փախչել, բայց տղամարդը իրեն հայտնաբերել է, վերադարձրել ու ծեծի ենթարկել: Հունիսի 18-ին աղջիկը կրկին փախել է, այս անգամ՝ ընդմիշտ: Շիրակից սարերով Ապարանի կողմն է եկել ու թաքնվել հովիվներից մեկի մոտ:

 

Մանրամասները՝ տեսանյութում: