ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում ձերբակալված քրեական հեղինակությունների թվում է նաև Իրաքլի Ուսոյանը՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի նախկին առաջնորդներից Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը, գրում է РИА Новости-ն:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ: Ձերբակալվել է 32 մարդ, որոնց նկատմամբ վարչական արձանագրություն են կազմել մանր խուլիգանության համար:

«Իրակլի Ուսոյանը, որը քրեական հեղինակություն Դեդ Հասանի թոռն է, ձերբակալվել է Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հավաքի այլ մասնակիցների հետ միասին»,- գործակալությանն ասել է աղբյուրը: