Հրապարակվել է ապրելու համար ամենաթանկ և ամենամատչելի երկրների ցուցակը, որն ընդգրկում է 136 երկիր։ Ցուցակը կազմվել է հաշվի առնելով բնակարանների վարձակալության և սննդի գները, ինչպես նաև բնակչության վճարունակության մակարդակը։
Ամենից շատ բնակության համար պետք է ծախսել Բերմուդյան, Վիրգինյան և Կայմանյան կղզիներում, ինչպես նաև Շվեյցարիայում, Նորվեգիայում և Իսլանդիայում։
Հայաստանը հայտնվել է ցանկի 114-րդ հորիզոնականում: Հարևան երկրներից Վրաստանը 128-րդն է, Իրանը՝ 83-րդը, Թուրքիան՝ 103-րդը, իսկ Ադրբեջանը՝ 125-րդը:
Ամենամատչելի երկրների ցանկը եզրափակում են Պակիստանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Սիրիան և Թունիսը։