SpaceX-ի և Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասկը ստեղծած Neuralink ընկերությունը զբաղվում էր այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան «կարդալ» տվյալները մարդու ուղեղից և գրանցել դրանք թվային կրիչների վրա: Այսօր Սան ֆրանցիսկոյում կայացած պրեզենտացիայի ժամանակ Neuralink ընկերությունը ցուցադրել է այն «թելերը», որը հնարավոր է տեղադրել ուղեղում՝ ինֆորմացիայի փոխանակման համար։
Ընկերությունը մշակում էր «նեյրոնային ժանյակների» տեխնոլոգիա, որը ենթադրում է էլեկտրոդների իմպլանտացիա ուղեղի մեջ: Այդպիսով, մարդիկ կկարողանան բեռնել իրենց մտքերը համակարգչի մեջ և ներբեռնել սեփական մտքերը համակարգչից
Ներկայումս 19 գիտափորձ է կատարվել լաբորատոր առնետների վրա, որոնցից 87% հաջողություն է գրանցել։ Պրեզենտացիայի ժամանակ ցուցադրել են կրծողներից մեկին, որի գլխում տեղադրված էր USB-C պորտը, որը համակարգչին էր փոխանցում կենդանու ուղեղի ակտիվությունը։
Նախագծի հեղինակները պնդում են, որ իրենց հաջողվել է մինչ այս գոյություն ունեցողի տեխնոլոգիաների համեմատ ինֆորմացիան տասն անգամ ավելի արագ փոխանցել։
Neuralink ընկերության հիմնադիրները նաև հուսով են, որ հեռանկարում այդ մեթոդը թույլ կտա բուժել որոշ հիվանդություններ, այդ թվում էպիլեպսիան և կաթվածը: