Instagram-ի մի քանի սկսնակ բլոգերներ Իսպանիայում թունավոր լճում լողալուց հետո հայտնվել են հիվանդանոցում՝ հաղորդում է Euronews-ը:
Մարդիկ հոսպիտալացվել են Գալիսիայի քաղաքում Մոնթե-Նեմե լճում լողալուց հետո, նրանց մոտ նկատվել են մաշկային բորբոքումներ ստամոքսի խանգարում:
Բանն այն է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազների տարիներին Մոնտե Նեմեն վոլֆրամի հանքավայր է եղել: Այսինքն ներկայիս լազուրե լիճը ոչ այլ ինչ է, քան վոլֆրամի ու կապարի հանքի վրա առաջացած ջրային զանգված: Հենց այդ մետաղների ու ջրի միախառնման արդյուքնում է լիճն այդ գույնը ստացել: