Վերաքննիչում դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի մասով դատախազության բողոքի քննությունը: Պատճառն այն էր, որ դատախազը դատարան չէր ներկայացել, քանի որ մեկ այլ գործով դատական նիստին էր գտնվում, որի մասին տեղեկացել էր ավելի վաղ, քան այս նիստը:
Պաշտպանական կողմը ցանկանում էր շարունակել նիստը, Ռոբերտ Քոչարյանը նշեց,որ դատախազության կողմից նիստը ձգձգելու միտում կա: «Ես առնվազն 4-5 օր առաջ գիտեի նիստի մասին, և դատախազությունը ևս գիտեր և հնարավորություն ուներ այս ապահովելու որևէ մեկին այս նիստին: Կարծում եմ՝ այս ամենը միտումնավոր են անում՝ նիստը ձգձգելու համար»,- ասաց նա: