Մադրիդի միջազգային օդանավակայանում ինքնաթիռի զուգարանում հայտնաբերվել է մումիացված սաղմ, տեղեկացնում է Daily Mail-ն։
Ոստիկանությունն ահավոր գտածոն հայտնաբերել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը, որը թռել էր Կուբայից, վայրէջք է կատարել Մադրիդում։
Ներկայում կատարվում են թեստեր՝ պարզելու, թե արդյոք սաղմը մարդկային է։
Նշվում է, որ սաղմը փաթաթված է կտորի մեջ եւ թաքցվել է զուգարանի այն մասում, որտեղ սովորաբար կախված են թղթե սրբիչները։
Սաղմը հայտնաբերվել է ոստիկանության կանխարգելիչ ստուգման ընթացքում։ Ավիաընկերության անվանումը, որին պատկանում է ինքնաթիռը, չի նշվում։