Բարսելոնայում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու բռնաբարության մեջ մեղադրվողներին: Հայտնի է, որ նրանք Իսպանիայի և Ռումինիայի քաղաքացիներ են, հայտնում է Вести.ru-ն:
Երիտասարդ աղջկա համար Բարսելոնայում հանգիստը իսկական մղձավանջ է դառել այն բանից հետո, երբ նա դարձել է խմբակային բռնաբարության զոհ և 2 օր պահվել գերության մեջ անապատում' երկաթե դարպասների ետևում:
Նրան հաջողվել է փախչել բռնարարներից գերության երկրորդ օրը: Ականատեսների խոսքով' աղջկան տեսել են արյունոտված և կապտուկներով' անցորդներից օգնություն խնդրելիս: Նրանք շտապօգնություն են կանչել և զոհն անհապաղ հոսպիտալացվել է:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բռանաբարողները եղել են 5 հոգով: Ձերբակալված են միայն Ռումինիայի 2 քաղաքացին և նրանց հետ համագործակցող իսպանուհին: Նրանց մեղադրանք է առաջադրվել առևանգման, անօրինական կալանքի տակ պահելու, բռնաբարության և առողջությանը վնաս հասցնելու հոդվածներով:
Աղջիկը դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում: