Ուկրաինայի Լուգանսկի մարզի Պերվոմայսկ քաղաքը ռմբակոծվել է ուկրաինական զինված ուժերի կողմից: Տեսագրությունը հրապարակվել է համացանցում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանության պաշտոնական նախկին ներկայացուցիչ Անդրեյ Մառոչկոյի կողմից:
Տեսանյութը սկսվում է այն պահից, երբ հրետանային հարվածներից հետո քաղաքն արդեն պատված է ծխով և լսվում են պայթյունի ձայներ:
Մառոչկոն հայտնում է, որ ռմբակոծության արդյունքում մեկ կին է զոհվել, իսկ 3-ը' տարբեր աստիճանի վնասվածքներով, հոսպիտալացվել են: