Երգչուհի Սիրուշոն այս շրջանում ճանապարհորդում է և միաժամանակ հանդես է գալիս տարբեր նախագծերում։ Երգչուհին իր միկրոբլոգում ներկայացնում է իր վառ կերպարները՝ Մոնրեալից, Տորոնտոյից և Յուրմալայից։

Ոճային լուսանկարներին կից սիրված երգչուհին կատարել է հետեւյալ գրառումները․ «Հայկական դպրոց կա Մոնրեալում», «Մոնրեալում բնակվում է շուրջ 40.000 Հայ»։,- մեկնաբանել է լուսանկարը երգչուհին, որում կրում է այս տարվա ամենաթրենդային համարվող ծաղկավոր բլուզը։

 

Իսկ Յուրմալայի լուսանկարնեին կից երգչուհին գրել է․ «Այս պահին Լատվիայում ենք, Յուրմալայում, որտեղ հրավիրված եմ ելույթ ունենալու Լայմա Վայկուլեի Ռանդեվու ֆեստիվալի փակմանը»: