Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերային խախտել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի արարողակարգը: Այս մասին հաղորդում է The Sun.-ը:
Նշվում է, որ երգչուհին ֆիլմի ցուցադրությանը ժամանել է արքայազն Հարիից ու Մեգան Մարքլից ավելի քան մեկուկես ժամ ուշ:
Ինչպես պարզվել է՝ աստղը ուշացել է կարմիր գորգից զգեստի հետ կապված խնդիրների պատճառով: Նա տեսել է, որ իր զգեստի ինչ-որ հատված պատռված է: Բեյոնսեն չի ցանկացել փոխել հագուստը, ուստի նրա դերձակը պետք է շտապ կարգի բերեր այն: