Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է գունավոր վերնազգեստի հետ։ Էմմին նախապատվություն է տվել վառ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Նա պարզ սանրվածք է ընտրել, սակայն լուսանկարը չի մեկնաբանել։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել Էմմին, նրանցից մեկը գրել է. «Միշտ գեղեցիկ ու հմայիչ»։