Գվինեայում աշակերտուհին սկսել է ծննդաբերել քննության ժամանակ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Sunday Times-ին։
Ինչպես նշվում է, 18-ամյա շրջանավարտը քննության է եկել եւ շատ չանցած զգացել, որ երկունքի ցավերն սկսվել են։
Նշվում է, որ նրան անմիջապես տարել են հիվանդանոց, որտեղ 10 րոպե հետո տղա է ծնվել։
Ի զարմանս բոլորի, աշակերտուհին արագ հավաքել է իրեն եւ կես ժամ անց վերադարձել քննական լսարան։
Ինչպես ընդգծվում է, աղջիկը հարազատներից թաքցրել էր, որ ծննդաբերության պահը մոտ է, քանի որ վախենում էր, որ նրան քննության չեն թողնի։