Հուլիսի 20-ին դիմահարդար Մանե Սահակյանը Rio Mall-ում Master Class էր կազմակերպել, որին ներկա էին շոուբիզնեսյան աստղեր, մոդելներ, կայացած ու սկսնակ դիմահարդարներ և կանայք, ովքեր պարզապես սիրում են խնամված և շքեղ տեսք ունենալ:

Պրոֆեսիոնալ դիմահարդարը Master Class-ի ընթացքում ներկաների համար բացեց դիմահարդարման գաղտնիքներն ու նրբությունները, ցուցադրեց հարսանեկան և Glowy դիմահարդարման օրինակներ:

Միջոցառման գործընկերներներն էին «Rio Mall», «City Group», «Alex Textile», «Noy», «Bjni», «Harsnaqar», «Sevan Up Inn», «Inglot», «Ofra», «Rivoli de Luxe», «Nairian» ընկերությունները:

Դեկորացիաները տրամադրել էր «Strongylodon» սրահը:

Հատուկ այս միջոցառման համար Ռուսաստանից Հայաստան էր ժամանել հագուստի դիզայներ Su Mara-ն, բացի այդ Master Class-ի ընթացքում հայ դիզայներներ Մանուկ Ալեքսանյանին, Alex Textile-ին, Աննա Մեկիկչյանին, Լիբանանից ժամանած դիզայներ Նաիրիին տրամադրվել էր տաղավարներ իրենց հավաքածուները ներկայացնելու համար:

Ի դեպ, ողջ հասույթը ուղղվել է «ՍՕՍ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» հայկական բարեգործական հիմնադրամին: