Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային, առօրյա, հմայիչ տեսքով։ Երգչուհին կրում է կանաչ երանգի վերնաշապիկ, բաց գույնի ջինսե տաբատ։ Կադրերին կից նա երկրպագուներից հարցրել է․ «1-ը, թե 2-ը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր զարմուհու՝ փոքրիկ Ադելի հետ։ Ժպիտ պարգեւող կադրին կից երգչուհին գրել է․ «Բարև բոլորին։ Խենթանում եմ իրա համար»։