Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ցուցմունք է տվել Հետազոտությունների ազգային բյուրոյում` «Կուզնիցա նա Ռիբալսկոմ» նավաշինական գործարանի վաճառքի առնչությամբ։ 

Շենքից դուրս գալուց հետո մի խումբ անձիք հարձակվել են Պորոշենկոյի վրա, բայց վերջինս կարողացել է նստել իր ավտոմեքենան: Այնուամենայնիվ, ցուցարարներից մեկը թռել է մեքենայի վրա և Պորոշոենկոյի թիկնապահները  արցունքաբեր գազ կիրառելով իջեցրել են տղամարդուն: