Ռի Ֆիլիպսը համացանցում հրապարակել է տեսանյութ, որում հավի հում կտորը փախչում է ամանից' վախեցնելով սրճարանի հաճախորդներին:
Տեսանյութին կից նա նաև նշել է, որ այդպես է լինում գորտի տոտիկների և ծովամթերքի հետ, երբ դրանց վրա աղ կամ սոյայի սոուս ես լցնում. դրանք ակտիվացնում են մկանները:
Տեսանյութն ունի արդեն իսկ 3 միլիոն դիտում և մեծ թվով մեկնաբանություններ վախեցած օգտատերերից:
Իրականում, ամեն ինչ շատ ավելի պարզ է. հավի միսը եղել է բավականին թարմ և շարժումներն առաջացել են դեռևս կենդանի մկաններից: