Երևանը չի մաքրվում գարշահոտից՝ կապված ոչ պատշաճ աղբահանության հետ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Լիլիթ Գաբրիելյանը «ՀՀ» թերթի հետ զրույցում նշել է, որ այդ պայմաններում առողջապահական տեսանկյունից ռիսկեր կան.
«Աղբի կուտակումները նպաստում են կրծողների քանակի ավելացմանը: Կրծողներն էլ իրենց հերթին համարվում են տարբեր հիվանդությունների բնական շտեմարաններ: Կրծողներից բացի, այդ իմաստով մեծ է նաև ճանճերի դերը:
Աղբի կուտակումների դեպքում բնական միջավայր է ստեղծվում, որը պարարտ է տարբեր հիվանդություններով, և դրանց տարածմանը նպաստում են ճանճերը: Օրինակ՝ դիզինտերիան կարող է տարածվել ճանճերի միջոցով: Նաև լեյշմանյոզի, լեպտոսպիրոզի (վարակիչ հիվանդություններ են) տարածման վտանգն է մեծանում կրծողների միջոցով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։