Հանրահայտ բլոգեր, «Միսս Սերբիա -2009» եւ «Միսս Եվրոպան -2014» գեղեցկության մրցույթների հաղթող Դիանա Միլոյկովիչը մահացել է քաղցկեղից՝ հիվանդության դեմ վեց տարի պայքարելուց հետո: Այս մասին գրում է Mirror- ը:
Ինչպես նշվում է, աղջկա մոտ արգանդի քաղցկեղը հայտնաբերվել է 27 տարեկանում: Սոցիալական ցանցերում Դ.Մլոյկովիչը իր հետևորդներին հայտնում էր հիվանդության ընթացքի, ինչպես նաև քաղցկեղի դեմ պայքարի արդյունքների մասին։
Հունիսին մոդելի վիճակը կտրուկ վատացել էր և բժիշկները արյան փոխներարկում էին կատարել, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց և հուլիսի 22-ին Դիանան մահացավ։
Թերթի տվյալներով, աղջկան մինչեւ վերջ աջակցում էր նախկին սիրելին՝ Ստեֆանը, ովսիրելիին աջակցելու նպատակով սափրել էր գլուխը։
«Շնորհակալ եմ քեզ հետ անցկացրած յուրաքանչյուր օրվա համար, շնորհակալություն ամեն ժպիտի, արցունքի համար, բարի լույսի և բարի գիշերվա համար։ Ես երբեք քեզ չեմ մոռանա եւ երբեք չեմ դադարի սիրել», - գրել էր նա իր Instagram- ում: