ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Բելգիայի մի խումբ գիտնականներ բացահայտել են մարդու գործունեության տեսակի ազդեցությունը նրա ուղեղի աշխատանքի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ» -ն:

Նշվում է, որ միօրինակ, կրկնվող գործողությունը «փոքրացնում» է մարդու ուղեղը:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ամենաշատ տուժում են տիեզերագնացները։ Այսպիսով, երկու շաբաթ Միջազգային տիեզերակայանում մնալը ուղեղի ակտիվությունը նվազեցնում է 3.3 %-ով:

Հստակեցված է, որ անկշռելիությունը ազդում է ողնուղեղի հեղուկի շրջանառության վրա, ինչպես նաև նվազեցնում է ուղեղի կիսագնդերի չափն ու տեղաշարժում դրանք:

Գիտնականները նշում են, որ տաքսու վարորդների աշխատանքը նույնպես ազդում է ուղեղի վրա՝ նպաստելով ուղեղի կիսագնդերի մեծացմանը: Պատճառն այն է, որ վարորդը պետք է անգիր իմանա ճանապարհների ուղղությունները: Իսկ ովքեր նավիգատոր են օգտագործում, հակառակը, ուղեղը փոքրանում է:

Փորձագետները նշում են նաև երաժիշտներին, որոնց մոտ զարգանում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մատների շարժման համար: