Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը անմիջական կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։
«Ինչպե՞ս է հնարավոր՝ կապ չունենա, երբ մեր գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացնելու հաջորդ օրը խուզարկում են Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը, ինչ֊որ փաստաթղթեր վերցնում։ Սա աննախադեպ բան է, սա խարան է, որ կատարվում է դատավորի նկատմամբ։ Այս ամենը պտտվում է Քոչարյանի գործի շուրջ»։- նշեց Սողոմոնյանը։
Նա նշեց՝ Քոչարյանի գործը քննող դատավորների շրջանում նենգություն է իրականացվում․ «Նույնը եղավ նաև դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեպքում, երբ ասացին, թե դիսերտացիան արտատպված է»։