ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.
«Ուղղակի նողկալի են սահմանի թեմայով ու հատկապես զոհերի թեմայով քաղաքական կամ սեփական ինքնահաստատման փորձերը: Բա ու՞ր մնաց. «սահմանին ժամկետայինի կանգնելը սխալ է, ճիշտը պայմանագրայինների կանգնելն է»։ Թե նայած ում որդին է այդ ժամկետայինը։
Հեշտ եք մոռանում, որ չնայած ՀՀ սահմանների որոշակի լարված դեպքերին, միևնույնն է մեր հայրենիքի Արցախ հատվածը ավելի վտանգավոր է այդ առումով: Կամ էլ չեք մոռանում, ուղղակի այդպես է ձեզ հարմար:
Մեկ էլ մինչև մեկին դիրքեր ուղարկելը հիշեք, որ դուք էլ կարող եք գնալ ու դիրք կանգնել, հակառակորդին հաղթել, դիրքեր գրավել և այլն»: