Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Թատերական գործիչների միության վարչության նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանը:
Երվանդ Խաչատուրի Ղազանչյանը ծնվել է 1937թ. հունիսի 2-ին:
Ղազանչյանը տասնյակ հանրահայտ բեմադրությունների հեղինակ է, 1970 թվականից ի վեր ղեկավարել է տարբեր հեղինակավոր թատերական կոլեկտիվներ, այդ թվում՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները: Հայաստանի թատերական գործիչների միությունը գլխավորել է 1995-ից մինչև 2007 թվականը, երբ վարչության նախագահ է ընտրվել նրա որդին՝ Հակոբ Ղազանչյանը:
Դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի հայրը, դերասանուհի Մարիամ Ղազանչյանի պապը։