Հատուկ զոնդավորող ինքնաթիռ An 26-ը շարունակում է արհեստական անձրևներ առաջացնել Սիբիրի այն վայրերում, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները: Այսօր՝ օգոստոսի 1-ին, օդանավն աշխատանք է իրականացրել Իրկուտսկում և Կրասնոյարսկի երկրամասի Էվենկինսկի շրջանում:
Անձրևներ առաջացնելու համար օդաչուները ամպերի ուղղությամբ կրակում են յոդացված արծաթով հրափամփուշտներով: Մինչ այժմ կրակել են շուրջ 100 հրդեհային օջախների ուղղությամբ, առաջացած անձրևները եղել են միջին կամ ուժգին ինտենսիվությամբ: