Գերմանիայի Համբուրգ քաղաքում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաին են առգրավել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Guardian-ին:

Համբուրգի մաքսային ծառայության հաղորդմամբ՝ կոնտեյները հայտնաբերվել է 2 շաբաթ առաջ, այն բերվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից:

Ապրանքն ուղարկվել է Բելգիայի Անտվերպեն քաղաք:

Սկզբում թմրանյութ տեղափոխողները նշել են, որ կոնտեյների ներսում սոյա է: Մաքսայինները 221 սև պայուսակ են հայտնաբերել, որում 4200 տուփ կոկաին է եղել: Նշվում է, որ թմրանյութը ոչնչացվել է անվտանգության նկատառումներով: