Երիտասարդ բրիտանուհին զոհվել է՝ փորձելով զուգարան գնալու համար հարմար վայր գտնել, հաղորդում է The Sun-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի հարավային առափնյա շրջանի Բիչի Հեդ հրվանդանում, մարտի 25-ի գիշերը։
Ընկերուհիների հետ ճամփորդության ժամանակ 22-ամյա Ֆեհ Ռիդը զուգարան գնալու համար վարորդին խնդրել է կանգ առնել Belle Tout փարոսի մոտ՝ հրվանդանի վրա։
Դրսում մութ էր, և Ռիդը չի նկատել, թե ինչպես է մոտեցել անդունդի եզրին ու ընկել։