Երեկ՝ օգոստոսի 6-ին, Ստամբուլյան կոնվենցիայի մասին եղած քննարկումներից մեկի ավարտի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Քննարկման մասնակիցներից մեկը մի քանի հարցադրումներ է ներկայացրել, որից մեկը հետևյալ բովանդակությամբ էր՝ «Ո՞վ է թույլ տվել, որ մարմնավաճառը զբաղվի մեր երեխաների դաստիարակությամբ»։
Այս հարցադրումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ճշտող հարց տվեց մասնակցին, թե նա ո՞ւմ նկատի ունի, իրե՞ն, ինչին ի պատասխան՝ մասնակիցն ասաց՝ այո։ Այս միջադեպից հետո Զարուհի Բաթոյանը հեռացել է դահլիճից։
Մեր զրուցակցի խոսքով՝ հետաքրքրականն այն է, որ քննարկման ժամանակ ներկա գտնվող Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն անգամ բարոյապես չի փորձել աջակցել Զարուհի Բաթոյանին, նա չի հեռացել քննարկման դահլիճից և պատրաստվել է պատասխանել մասնակիցի մյուս հարցերին, սակայն նրան եկել, կանչել են, որից հետո նա դուրս է եկել դահլիճից։
Ըստ մեր զրուցակցի՝ այդ միաջադեպն արտահայտում է մեր հանրության մեծ մասի վերաբերմունքը Ստամբուլյան կոնվենցիայի և դրա ջատագովների նկատմամբ։