Պերուի Կուսկո քաղաքում համբուրվող զույգն ընկել է կամրջից. անվտանգության տեսախցիկները ֆիքսել են ողբերգությունը:
Մեյբետ Էսպինոսը և Հեկտոր Վիդալը գիշերային ակումբից տուն էին վերադառնում, երբ որոշել են համբուրվել կամրջի վրա: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Մեյբետը նստում կամրջի ճաղերի վրա, ամուր գրկում ընկերոջը, ոտքերը փաթաթում նրա կոնքերին, ապա, կորցնելով հավասարակշռությունը, զույգն ընկնում 15 մետր բարձրությունից:
Metro-ի փոխանցմամբ՝ բժիշկները չեն կարողացել փրկել նրանց կյանքը: