Կալիֆոռնիայում արջը ընկել է ոստիկանական մեքենայի վրա և կրակ բռնկման պատճառ դարձել։ Այս մասին հայտնում է KRCR News- ը:

Նշվում է, որ շրջանի շերիֆի օգնականը գնում էր կանչի հետքերով, երբ արջը ընկել է ժայռից՝ ուղիղ պարեկային մեքենայի վրա: Դրանից հետո մեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել է, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Մեքենայի վարորդը չի տուժել, իսկ վթարի մեղավորը փախել է պատահարի վայրից։