Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն իջնում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռից։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի դեմ քրգործ է հարուցվել, նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ ԴԱՀԿ նախկին պետն ապաստան էր խնդրել ՌԴ-ից, մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նրան ժամանակավոր կացության իրավունք են տրամադրել։