Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Գյումրեցի Մարիամ անունով մի կին մոտեցավ եւ վիրավորեց Փաշինյանին` նրան անվանելով խաբեբա:
Փաշինյանը կարգադրեց թիկնապահերին, որ չքաշքշեն կնոջը եւ ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, թող չհուսահատվի:
Ինչպես երևում է կադրերից, այնուամենայնիվ, թիկնապահները քարշ տալով հեռացնում են կնոջը վարչապետ Փաշինյանի մոտից: