Դանիայի Սյոներբորգ քաղաքի նավահանգստում երկու ընկեր մոտորանավակով զբոսնելիս նկատել են անսովոր հնարքներ կատարող դելֆինի:

 

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է դելֆինը իր քթով բարձրացնում, ապա ճարպկորեն նետում մեդուզային: Իսկ երբ վերջինն ընկնում է ջրի մեջ, դելֆինը կրկին բարձրացնում է նրան և շպրտում օդ:

Միջադեպի ականատես  Յոահիմ Թորդսենը Ինստագրամում հրապարակել է տեսանյութը և մեկնաբանել այն «Անմոռանալի օր» մակագրությամբ: