Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել են 10 սենսորային հսկիչ սարքեր:
Ինչպես տեղեկացանք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից, սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և փոխանցում է կոորդինատները ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին:
Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր: Ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի:
Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը: