06:06
«Միայն «ուռա» զեկույցներով բանակը չի կատարելագործվի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամկետային զինծառայողը հայտնվել է ադրբեջանական զինուժի մոտ։ Արտակարգ դեպք, մեծ չափով՝ մտահոգիչ։ Դեպքի քննությունը կպարզի կատարվածի մեղավորներին, սակայն հարկ է ոչ միայն կոնկրետ դեպքի մեղավորներին պատժել, այլ՝ վեր հանել բանակում առկա խնդիրների պատճառները, և միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար։ Միայն «ուռա» զեկույցներով բանակը չի կատարելագործվի։ Ռազմական փորձագետ չեմ, սակայն կարծում եմ, որ պետք է բարելավել սպաների սոցիալական ապահովության համար պետական հատկացումները․ բանակ ներգրավել լավագույն որակներ ունեցողներին, ոչ թե՝ բոլոր կամեցողներին։ 2-րդ, գուցե ճիշտն այն է, որ սահմանի առաջնագծում ծառայեն փորձառու, տարիքով հասուն, հոգեբանորեն կայուն պայմանագրային զինծառայողներ, ոչ թե՝ 18-20 տարեկաններ»։

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս