ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակն այդպես էլ չի բարելավվում: Հիշեցնեմ որ նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ նրա դեմ կազմակերպվել էր մահափորձ որի արդյունքում վնասվել էր նրա նյարդային համակարգը: Ըստ ամենայնի՝ նա իր բուժումը կշարունակվի Գերմանիայում: «Հիշեցնեն նաև, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը նույն ինքը էպոսագետը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձ պատվիրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով: Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ոստիկանությունը ձերբակալեց երկու կասկածյալի' Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին: Վերջինս նախկինում դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Երկուսն էլ խոստովանական ցուցմունք են տվել: Ցուցմունք է տվել նաև Վարդան Սեդրակյանը և պնդել, որ որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Քանաքեռում, որտեղ բնակվում են ձերբակալվածները,Հարությունյանի մասին հիացմունքով են խոսում. «Կարգին տղա է, խելոք աշխատող»: Ս. Հարությունյանի մայրը՝ Ռոզա Գալստյանը, երբ իմացել է որդու ձերբակալության մասին, գրեթե կաթված է ստացել:
Մայրը պատմեց, որ 41-ամյա որդին երկար տարիներ շինարարությամբ է զբաղվել, թեև մասնագիտությամբ ավտոմեխանիկ է: Նա պատմեց Վարդան Սեդրակայնի և իր որդու ծանոթության մասին: Վ. Սեդրակյանը բնակվում է իրենց հարևանությամբ: Հարևանները զարմացած են, թե ինչ արագությամբ Վարդան Սեդրակյանը սկսեց հարստանալ, ձեռք բերել մեքենաներ և տներ, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին, մի քանի տարի առաջ իրենց պես սովորական ապրող էր, սակայն շատ արագ «թփռոշացավ»: 2011-ին Վ. Սեդրակյանը Սամվելին դիմել է նախ Քանաքեռի տունը վերանորոգելու նպատակով, Սամվելն ու ընկերը նախ տանիքն են վերանորոգել, հետո բակն ու պարիսպները: Արդեն 2012-ի նոյեմբերին Վ. Սեդրակյանը կանչում է իր մոտ նախագահական ընտրություններից առաջ և առաջարկում նախագահական ընտրություններին իրար հետ աշխատեն. «Ուրիշները պետք է աշխատեն, դուք աշխատեք»,- ասել է Վարդան Սեդրակյանը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սամվելը աշխատել է Վ. Սեդրակյանի նախընտրական շտաբում, թռուցիկներ են տարել մարզեր և այլն: Տիկին Ռոզան նշել է որ բացի վերևում նշվածներից իր որդին ոչմի այլ կապ չի ունեցել Պարոն Սեդրակյանի հետ։

Ռուբի Հովհաննիսյան