Չինաստանում Ժումադյան քաղաքում կինը փողոցում մկրատով հարվածել է ընկերոջը, որն իրեն նախատել է ավելորդ քաշի համար, հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ տղամարդը նրան արգելել է պաղպաղակ գնել՝ հայտարարելով, որ կինն առանց այդ էլ գեր է:
Ոստիկանության խոսքով՝ զույգը սկսել է վիճել, եւ հանկարծ կինը գրպանից հանել է մկրատն ու հարձակվել ընկերոջ վրա:
Տղամարդը մահացել է հիվանդանոցում, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: