17:00
Նաթանյահուի կինն աղմկոտ սկանդալ է սարքել ինքնաթիռում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կինը՝ Սառա Նաթանյահուն, ինքնաթիռում սկանդալ է սարքել Ուկրաինա ուղեւորության ժամանակ: Այդ մասին հաղորդել է Ynet պորտալը:

Նշվում է, որ Իսրայելի ղեկավարի տիկնոջը դուր չի եկել, որ անձնակազմի հրամանատարն ինքնաթիռում իրեն պատշաճ կերպով չի ողջունել: Նա ցասումով գնացել է դեպի օդաչուների խցիկը՝ նախատինք տալու նրան, բայց նրան ներս չեն թողել: Դրանից հետո օդաչուն երկրորդ անգամ է ողջունել Նաթանյահու ամուսիններին՝ ողջույնն առանձնապես ընդգծելով անձամբ Սառայի համար:

Կիեւի օդանավակայանում իսրայելացի զույգին դիմավորել են ուկրաինական ավանդական զգեստներով և հացի բոքոնով աղջիկները: Վարչապետը կատարել է ավանդական արարողությունը. հացի պատառը թաթախել է աղի մեջ և այն տվել Սառային, բայց նա այն նետել է գետնին:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս